Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Համալիրն այլեւս ՊՆ-ի կառավարման ներքո չէ (տեսանյութ)

Տնտեսություն
Hamalir7

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրն այսուհետ Պետական ունեցվածքի հանձնաժողովինն է: Այս որոշումն այսօր հաստատվեց կառավարության նիստի ժամանակ: Հիշեցնենք, որ մինչեւ այդ մարզահամերգային համալիրը ՊՆ կառավարման ներքո էր: Պետական ունեցվածքի կառավարման հանձնաժողովի նախագահ Արման Սահակյանը վստահեցնում է, որ իր կառույցի աշխատակազմը կանի հնարավոր ամեն ինչ ՝ համալիրի պատշաճ կառավարման համար: Հովիկ Աբրահամյանն էլ հայտարարեց, որ չի կարելի ինքնահոսի թողնել ՄՀՀ աշխատանքը ու հանձնարարեց առաջիկա օրերին ներկայացնել զեկույց ՝ կառավարման ծրագրի մասին: Կառավարությունը Հայաստանի զարգացման հիմնադրամին կտրամադրի 80 միլիոն դրամ: Հատկացված գումարով Հայաստանի զարգացման հիմնադրամն աջակցելու է ներդրումների ներգրավման, հայկական արտադրանքի արտահանման և զբոսաշրջության ոլորտի զարգացմանը: Հովիկ Աբրահամյանը նշեց, որ կառավարությունը ստեղծել է արտահանմանն ուղղված խորհուրդ և հատկացվող գումարն այդ շրջանակում է. « Մենք շարունակելու ենք խրախուսել արտահանումը», -նշեց նա: