«Ոնց որ կավիճ լինի». քաղաքացիները՝ դեղերի որակի մասին (տեսանյութ)
Դեղերի մասին օրենքը փոփոխվում է, որպեսզի դեղատուփում լինի հայերեն ներդիր, դեղերի ներմուծման ժամանակ ապահովվեն պատշաճ պայմաններ եւ այլն։ Մինչ օրենսդիրները մտահոգված են այս հարցով, մեր քաղաքացիներին այլ հարցեր են հուզում։ «Գնում ես, բայց ոչ մի օգուտ չի տալիս», «Կավիճ ոնց որ օգտագործենք»,-նշում են նրանք: Քաղաքացիներին հատկապես հուզում են գները, որոնք պարբերաբար փոփոխվում են։ «Գները շատ բարձր են»,-միաբերան նշում են նրանք: Դեղերի գնային քաղաքականությունը որոշում են ներկրողները, նախարարությունը վերահսկում է։ Ըստ Առողջապահության նախարարության մասնագիտական խմբի՝ փետրվարի 5-ին իրականացրած մշտադիտարկման արդյունքների, 54 անուն-դեղամիջոցներից որևէ մեկի մանրածախ գինը բարձրացված չէ, ավելին՝ երկուսի դեպքում նվազում կա: Մինչդեռ դեղատներում չեն հերքում՝ գնային փոփոխություն առկա է: Մանրամասները՝ տեսանյութում