Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Քաղաքապետի և Դեմիրճյանների ընտանիքի միջև հակասություն չկա»

Հասարակություն
rqBV5Iqkz94

Զանգվածային լրատվամիջոցներով շրջանառության մեջ դրված տեղեկատվությունն առ այն, որ Կարեն Դեմիրճյանի արձանի բացման ժամկետի հետ կապված հակասություն կա Երևանի քաղաքապետի և Կարեն Դեմիրճյանի ընտանիքի անդամների միջև, բացարձակապես չի համապատասխանում իրականությանը: Պաշտոնապես տեղեկացնում ենք, որ Երևանի քաղաքապետարանի կողմից արձանի բացման ժամկետ դեռևս սահմանված չէ: Ընդ որում, հարկ ենք համարում նաև տեղեկացնել, որ արձանի բացման ժամկետի հետ կապված քննարկում, այդ թվում նաև Կարեն Դեմիրճյանի ընտանիքի անդամների հետ, չի եղել: Ավելին, Երևանի քաղաքապետի հարաբերությունները Դեմիրճյանների ընտանիքի հետ ջերմ է և որևէ հակասություն պետք չէ փնտրել: Երևանի քաղաքապետարան