Վիճակը վատ է. տնտեսագետ (տեսանյութ)
«Կենտրոնական բանկն առավելագույնն է անում, որ դրամի արժեզրկումը գնային մեծ տատանումներ չառաջացնի Հայաստանում։ Պետք է զարմանալ, թե ինչպես է սա նրանց հաջողվում»,- ասում է տնտեսագետ Վարդան Բոստանջյանը։ Ըստ նրա՝ պետք չէ խուսափել, որ մեկ դոլարի արժեքը անցնի 500 դրամի «հոգեբանական» շեմից. «Պետք է անել այնպես, որ անցումը լինի սահուն, տնտեսությունում ցնցումներ չառաջանան։ Ռիսկն այն է, որ դրամի կտրուկ արժեզրկումը կարող է մեծ լարում առաջացնել, դրանից է պետք խուսափել»։ Տնտեսագետը անհանգստացած է տնտեսության վիճակով. «Վիճակը վատ է, և ընդհանրապես պետք է հարց տալ՝ կա՞ տնտեսություն, թե՞ ոչ։ Բյուջեով նախատեսված չէ ոչ կենսաթոշակների, ոչ բյուջետային աշխատողների աշխատավարձերի բարձրացում. սա ինչ-որ բանի մասին խոսում է»։ Վարդան Բոստանջյանը վստահ է՝ իրավիճակից դուրս գալու համար անհրաժեշտ է նուրբ քաղաքականություն վարել. «Եթե պատժամիջոցների վերացումից հետո Իրանն սկսել է ավելի ակտիվ լինել, արտահանման ծավալները մեծացնել դեպի ՌԴ՝ անտեսելով Հայաստանի տարածքը, իր մեղքը չէ, մենք պետք է չսպասենք սրա կամ նրա առաջարկներին, նախաձեռնողականություն է պետք ցուցաբերել»։