Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արթուր Մկրտչյանը կդառնար 57 տարեկան

Պաշտոնական
index6

ԼՂՀ  Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը պատգամավորների ուղեկցությամբ փետրվարի 16-ին այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր և ծաղիկներ խոնարհել ԼՂՀ Գերագույն խորհրդի առաջին նախագահ Արթուր Մկրտչյանի շիրմաքարին: Արթուր Մկրտչյանը ծնվել է 1959թ.: Եղել է Ղարաբաղյան շարժման առաջամարտիկներից: 1992թ. հունվարի 8-ին ընտրվել է ԼՂՀ Գերագույն խորհրդի առաջին նախագահ: Մահացել է 1992թ.-ի ապրիլի 14-ին: Հայրենիքին մատուցած ծառայությունների համար 2001թ.-ին պարգևատրվել է Գրիգոր Լուսավորիչ շքանշանով: ԼՂՀ ԱԺ