Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Շուշան Պետրոսյանն անխոս հեռացավ (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
shushan

Այսօր ԱԺ էթիկայի ժամանակավոր հանձնաժողովի նոր կազմը հանրապետական Խոսրով Հարությունյանի գլխավորությամբ քննեց լրագրող Լիլիթ Լալայանի և իրավապաշտպան Արթուր Սաքունցի դիմումները։ Դիմումներից մեկով պահանջվում էր քննել ՀՀԿ և ԲՀԿ որոշ պատգամավորների վարքագիծը, մյուս դիմումով՝ ՀՀԿ պատգամավոր, երգչուհի Շուշան Պետրոսյանի վարքագիծը. նա սոցիալական ցանցով վիրավորել էր մի քաղաքացու։ Նիստից հետո Խոսրով Հարությունյանը հայտարարեց, որ այս պահին դիմումները քննվում են, չի կարող որևէ մեկնաբանություն տալ, դիմումներից մեկի մասին որոշումը տեղի կունենա փետրվարի 18-ին։ Ի դեպ, Շուշան Պետրոսյանը ներկա էր նիստին, սակայն խուսափեց լրագրողների հարցերից՝ արագ հեռանալով ԱԺ շենքից։