Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ադրբեջանը հնարավորություն չունի պատերազմ սկսելու» (տեսանյութ)

Քաղաքականություն
vagharshak-harutyunyan

Պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը կարծում է, որ առաջիկայում Ադրբեջանը հնարավորություն չունի Հայաստանի դեմ պատերազմ սկսելու: «Ոչ, իսկ ինչու, որովհետև բազմաթիվ պատճառներ կան: Նա ստիպված է իր երկրի բյուջեն երեք մասի բաժանել, զինվորների հոգեբանական և բարոյական վիճակը նույնպես բացասական է: Նրանք պարզապես ցանկանում են վախի մթնոլորտ ձևավորել Հայաստանում, որ արտագաղթ լինի, լքեն երկիրը»,-շեշտեց նա: Իսկ ի՞նչ պետք է այս շրջանում անենք մենք. «Մեր խնդիրը մեկ զոհի դիմաց տասը զոհի հասնելը չէ, այլ ցույց տալ, որ Ադրբեջանն իր քաղաքականությամբ ոչնչի չի հասնի»,-ասաց պարոն Հարությունյանը: Մյուս կողմից մեր երկրի համար մշտական խնդիր է Թուրքիայի նման հարևանի առկայությունը. «Մենք չունենք Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ, իսկ դա պատերազմի էլեմենտ է: Եթե չլիներ ռուսական ռազմական բազայի առկայությունը Հայաստանում, այդ երկրի վերաբերմունքը Հայաստանի հանդեպ այլ կլիներ»,-ընդգծեց Պաշտպանության նախկին նախարարը: