Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՀԿ-ականները կշարունակեն պաշտոնավարել

Քաղաքականություն
d0dd1d7b26753178a38b1ac9765d4ddb

Լոռու մարզի Թումանյան, Սյունիքի մարզի Տաթեւ եւ Տավուշի մարզի Դիլիջան համայնքներում երեկ կայացած ընտրությունների արդյունքներով գործող քաղաքապետերը կշարունակեն պաշտոնավարել: Լոռու մարզի Թումանյանի քաղաքապետ, ՀՀԿ-ական Լեւոն Ձավարյանը ստացել է 1678 քվե: Նրան դեմ է քվեարկել 299 ընտրող: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքից տեղեկանում ենք, որ Սյունիքի Տաթեւ համայնքում վերընտրվել է ՀՀԿ-ական Մուրադ Սիմոնյանը: Նրա օգտին քվեարկել է 1236 ընտրող: Իսկ Տավուշի մարզի Դիլիջան համայնքում վերընտրվել է ՀՀԿ-ական գործող համայնքապետ Արմեն Սանթրոսյանը: Նրա օգտին քվեարկել է 6797 ընտրող: Հիշեցնենք, որ համայնքներում արտահերթ ընտրություններ էին անցկացվել համայնքների խոշորացման ծրագրի արդյունքներով: