Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՅԴ-ի նպատակը ՀՀԿ-ի որակը փոխելը չէ (տեսանյութ)

Քաղաքականություն
կկկ

Հանրապետական - Դաշնակցություն ապագա կոալիցիան կապ չունի ժողովրդի ու հասարակության շահերի հետ։ Քաղաքագետ Ստեփան Սաֆարյանի կարծիքով՝  2017թ ընտրությունների  շեմին կազմվող դաշինքի նպատակն ամենևին էլ ժողովրդին տված խոստումներն իրագործելը չէ։ «Կոալիցիան փաստացի կազմավորվում է ոչ թե ընտրություններից հետո, ճիշտ հակառակը՝ կոալիցիան ձևավորվում է մինչև ընտրությունները և բնականաբար՝ ոչ երկրի խնդիրների շուրջ»,- նշում է քաղաքագետ Ստեփան Սաֆարյանը։ Ըստ քաղաքագետի՝ այս կոալիցիան ոչնչով չի տարբերվի  նախորդներից, ընդհանրապես՝ ՀՀԿ-ի հետ դաշինք կազմող ցանկացած քաղաքական ուժ ստիպված է հետեւել հստակ  կանոնների։ «Ակնհայտորեն մենք ունենք քաղաքական դաշտում իր դոմինանտությունը պահպանող Հանրապետական կուսակցություն, որը մյուսների հետ բանակցում է հաղթանակողի դիրքերից՝ առաջ քաշելով, պարտադրելով իր պայմանները»։ Դաշնակցության պնդումը, թե վարկաբեկված ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմելով նպատակ ունեն փոխել իշխանության որակը, քաղաքագետի համար արժանահավատ չէ։ Դաշնակցությունը նպատակ ունի ամեն կերպ տեղն ապահովել ապագա խորհրդարանում։ «Որակ փոխվում է այն ժամանակ, երբ իշխանությունն իսկապես այլընտրանք չի ունենում, քան գնալ կոմպրոմիսների, լուծումների այն ուժի հետ, որի հետ ստիպված է ինքը մեծամասնություն կազմել»,- ասում է Ստեփան Սաֆարյանը։ Արդյո՞ք քաղաքական ուժերը համախմբվում են հանուն ժողովրդի բարօրության։ Քաղաքացիների կարծիքը հիմնականում համընկնում է։ «Ոչ մի բան էլ չի փոխվի, ոնց եղել է, այնպես էլ կգնա, ամբողջը խաղեր են։ Այս տարիների ընթացքում լավ բան եթե կարողանային անել, պետք է արդեն արած լինեին»,- հարցումների ընթացքում ամենահաճախ հնչող մտքերն են։ Քաղաքացիները իրենց տեսակետն ունեն, թե կոալիցիա կազմելով երկու նախկին ընկերներն ինչ նպատակների են փորձում հասնել։ «Հանրապետական կուսակցությունը լեգիտիմության պակաս է զգում, դրա համար էլ կազմում է կոալիցիա, իսկ Դաշնակցությունն ապագա խորհրդարանում ուզում է տեղ ունենալ»,- ասում է երևանցիներից մեկը։ «Իրանց է պետք կոալիցիան, ժողովրդին պետք չի։ Ժողովրդին ի՞նչ է պետք՝ հացը ուտի, խիղճը հանգիստ տունը նստի»,- մեկ այլ տեսակետ է։ Իսկ թե ինչպիսի տեսք ու բովանդակություն կունենա սպասվող քաղաքական միությունը, Հանրապետականը խոստացավ հայտարարել այս շաբաթվա վերջում։ Դիտեք նաև տեսանյութը