Լեւոն Արոնյանը՝ ցյուրիխյան վեցյակում
Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Լեւոն Արոնյանը, որն այժմ պատրաստվում է շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարին, փետրվարի 12-15-ը ուժերի փորձարկում կանցկացնի Ցյուրիխի միջազգայինում: Նրա մրցակիցները կլինեն աշխարհի նախկին չեմպիոններ Վիշվանաթան Անանդը (Հնդկաստան), Վլադիմիր Կրամնիկը (Ռուսաստան), ներկայիս առաջատար գրոսմասյտերներ Հիկարու Նակամուրան (ԱՄՆ), Անիշ Գիրին (Հոլանդիա) եւ Ալեքսեյ Շիրովը (Լիտվա): Մրցաշարի առաջին օրը մասնակիցներն իրենց հարաբերությունները կպարզեն բլիցում: Դրանց արդյունքներով կկազմվի խաղացանկը: Հաջորդ երեք օրվա ընթացքում նրանք կանցկացնեն արագ եւ կայծակնային շախմատի 5-ական պարտիա: Արագ շախմատում տարած հաղթանակը կգնահատվի 2, իսկ ոչ-ոքին՝ 1 միավոր: Կայծակնայինում կգործի միավորների սովորական հաշվարկը: Հաղթողը կորորոշվի միավորների ընդհանուր հաշվարկով: