Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Տերյանական ընթերցումներ`«Չինարի» զբոսայգում

Հասարակություն
teryan1

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի «Չինարի»  զբոսայգում գտնվող Վահան Տերյանի հուշարձանի հարևանությամբ կազմակերպվել է  բացօթյա գրական ցերեկույթ` նվիրված Վահան Տերյանի ծննդյան 131-րդ տարեդարձին: Տերյան բանաստեղծի,  նրա քնարերգության ու գրական ժառանգության մասին են խոսել  Մալաթիա-Սեբաստիայի կենտրոնական  համալիր գրադարանի ասմունքի խմբակի սաները:  Հնչել են բանաստեղծություններ: Միջոցառմանը ներկա են գտնվել  մտավորականներ, արվեստի ու մշակույթի գործիչներ, Տերյանի պոեզիայի երկրպագուներ, պատահական անցորդներ: Վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կողմից ծաղիկներ են խոնարհվել մեծ քնարերգուի հուշարձանին: Երևանի քաղաքապետարան