Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Օձի և ոզնու ամուսնությունից կծնվի չորս մետրանոց փշալար» (տեսանյութ)

Քաղաքականություն
14cb5c621da1a5e0fe1d35b867308c15

ՀԴԿ նախագահ Արամ Սարգսյանն այսօր անդրադարձավ ՀՀԿ-ՀՅԴ համագործակցությանը՝ նախ հիշեցնելով ՀՅԴ-ական Արմեն Ռուստամյանի հայտարարությանը, թե իշխանությունը վարկաբեկված է, և ՀՅԴ-ն կգա փրկելու երկիրը։ «Հանրապետականը պետք է որոշի՝ քայլե՞լ նրանց հետ, թե ոչ, եթե դաշնակցությանը հրավիրել են, որ փրկի՝ սա մի սկզբունք կարող է լինել, կամ գնում են  կոմպրոմիսային տարբերակի՝ որևէ ուժի հետ մեծամասնություն վերցնել ԱԺ-ում»,- ասում է Արամ Սարգսյանը՝ հավելելով, որ սա քաղաքական գործարք է, որը ոչինչ չի տալու երկրին։ Այնուամենայնիվ, լրագրողների այն հարցին, թե այս համագործակցության արդյունքում ի՞նչ կլինի, Արամ  Սարգսյանը ի պատասխան անեկդոտ պատմեց. «Մի մարդու հարցնում են, թե օձի և ոզնու ամուսնությունից ինչ կծնվի, նա պատասխանում է ՝ չորս մետրանոց փշալար: Նրանց քաղաքական կուրսը չի փոխվելու, ոչինչ չեմ կարողանում հասկանալ, թե նրանք ինչպես են միասին համագործակցելու... 10 տարի դաշնակցությունը կոալիցիայի մեջ էր, ի՞նչ փոխվեց, որևէ էական բան փոխվե՞ց, տեսել ենք արդեն»։ «Օրինաչափ գործընթացներ են , այստեղ սարսափելի որևէ բան չկա,- նշում է ՀՀԿ խմբակցության անդամ Շիրակ Թորոսյանը,- Իսկ թե ինչ արդյունքներ կլինեն , դրա մասին դեռևս վաղ է խոսելը, դա ժամանակը ցույց կտա: Այս համագործակցությունը պետք է դիտարկել նաև  սահմանադրական փոփոխությունների շրջանակներում, սակայն կրկնում եմ, որ  դեռ ժամանակը չէ գնահատականներ հնչեցնել, դեռ վաղ է բոբիկանալ ու ժամանակից շուտ ինչ-որ բաներ ասել»: Այս համատեքստում պարոն Թորոսյանը նաև հռետորական հարց հնչեցրեց. «1991թ-ից մինչ  2016թ-ը՝ առ այսօր,  մենք քննադատել ու քննադատում ենք իշխանություններին, սակայն դրանից ի՞նչ է փոխվել այսքան տարիների ընթացքում»: Ավելին՝ տեսանյութով