Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նաիրա Զոհրաբյանը գրություն է ներկայացրել հանձնաժողով (տեսանյութ)

Քաղաքականություն
Naira_Zohrabyan1

Փետրվարի 12-ին ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը կքննարկի օմբուդսմենի 3 թեկնածուի դիմումները: Թեկնածուներ են առաջադրել ՀՀԿ-ն՝ Արդարադատության փոխնախարար Արման Թաթոյանի, ՕԵԿ-ը եւ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը՝ «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի եւ ԲՀԿ խմբակցության անդամ Տիգրան Ուրիխանյանը՝ իրավաբան Նարեկ Ալոյանի թեկնածությունները: ԲՀԿ խմբակցության ղեկավարի խոսքերով՝ Տիգրան Ուրիխանյանը խախտել է իրենց պայմանավորվածությունը «Քննարկել էինք, որ մենք իրար հետ կներկայացնենք միասնական թեկնածուի, այդպես է եղել նախնական պայմանավորվածությունը, թե ինչ-որ բան է փոխվել, ես տեղյակ չեմ»,- ասում է ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։ «Պայմանավորվածություն, որ Տիգրան Ուրիխանյանը պետք է Մակար Եղիազարյանի թեկնածությունը առաջադրեր, չի եղել»,- հակադարձում է «Ալյանս» կուսակցության խոսնակ Վարդան Քոչարյանը: ԲՀԿ-ի համար օմբուդսմենի իրենց ցանկալի թեկնածուն քաղխորհրդի անդամ Մակար Եղիազարյանն է, որի մասին Նաիրա Զոհրաբյանը գրություն է ներկայացրել հանձնաժողով՝ իրավական, կանոնադրական հնարավորության դեպքում քննարկել նաեւ նրա թեկնածությունը: Պետաիրավական հարցերի հանձնաժողովում ԲՀԿ խմբակցության միակ անդամը Տիգրան Ուրիխանյանն է. «ԲՀԿ-ն դեռ ժամանակ ունի Պետաիրավական հարցերի մշտական հնձնաժողովում անդամ ներկայացնելու, եւ իրենք կարող են առաջադրել իրենց սեփական թեկնածուին»,- ասում է Վարդան Քոչարյանը: «Տեխնիկապես այլեւս ժամանակ չկա՝ Պետաիրավական հանձնաժողովում նոր անդամ ներկայացնելու համար»,- նշում է Նաիրա Զոհրաբյանը: «Դա պետք է խմբակցության նիստ անեն, դիմեն ԱԺ նախագահին, որն էլ խմբակցության համապատասխան անդամին ուղղորդի մեր հանձնաժողով»,- նշեց ԱԺ  Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը: