A
A
Պատգամավորի դիմումի հիման վրա վարչական վարույթ է հարուցվել «Վեգա»-ի նկատմամբ
Փետրվարի 3-ին ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը դիմել էր ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով՝ առաջարկելով հարուցել վարչական վարույթ «Վեգա» էլեկտրատեխնիկայի խանութների ցանցի նկատմամբ և խախտումներ հայտնաբերելու դեպքում օրենքով սահմանված կարգով լուծել պատասխանատվության հարցը:
Այսօր առավոտյան պատգամավորն ստացել է հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանի պատասխանն առ այն, որ հանձնաժողովը հարուցել է վարույթ, ինչպես նաև հրավիրվել եմ հանձնաժողովի՝ փետրվարի 22-ի դռնբաց նիստին, որտեղ քննարկվելու է դիմումի հիման վրա հարուցված վարչական վարույթում առկա փաստական հանգամանքների վերաբերյալ հարցը:
