Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

  Սամվել Ուզունյանը ցանկանում է հրաժարվել նախագահի պաշտոնից

Հասարակություն
Uzunyan-S_

Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Սամվել Ուզունյանն Արդարադատության խորհրդին դիմում է ներկայացրել՝ դատարանի նախագահի պաշտոնից հրաժարվելու եւ դատարանում որպես դատավոր աշխատելու մասին: Այս մասին «Ա1+»-ին հայտնեց դատական դեպարտամենտի ղեկավարի առաջին տեղակալ Աննա Վարդապետյանը: Նրա խոսքերով՝ փետրվարի 12-ին Արդարադատության խորհուրդը կքննարկի՝ բավարարել Սամվել Ուզունյանի բողոքը,  թե՝ ոչ: Ի դեպ, Սամվել Ուզունյանը  արդեն 12 տարի է, Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահն է: