A
A
Երևանը՝ ձյան տակ. լուսանկարներ
Երեկ գիշերվանից Հանրապետությունում ձյան առատ տեղումներ են։ Այսօր արդեն մայրաքաղաքի բնակիչները զգացել են անսպասելի տեղացած ձյան հետեւանքները։ Մի շարք ճանապարհներ դժվարանցանելի են կամ խցանված։ Կաթվածահար եղած երթեւեկության պատճառով այսօր շատերը ուշացել են աշխատանքից կամ դասից։ Հանուն արդարության, սակայն, պետք է նշել, որ որոշ փողոցներ ավազով են պատվել դեռ վաղ առավոտյան, սակայն դա քիչ է խցանումներից կամ վթարներից խուսափելու համար։