Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

  «Նոր Հայաստանը» դիմում է ընդդիմադիր ուժերին (տեսանյութ)

Քաղաքականություն
nor-hayastan-nkar

«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատն առաջարկում է հայաստանյան մյուս ընդդիմադիր ուժերին մարտի մեկին համատեղ հանրահավաք անցկացնել Երևանի Ազատության հրապարակում: Այդ օրը նրանք պահանջներով կդիմեն նաև միջազգային կառույցներին. «Կիրառել պատժամիջոցներ վարչախմբի ներկայացուցիչների նկատմամբ, ճանաչել քաղբանտարկյալների առկայությունը Հայաստանում և պահանջ ներկայացնել ազատ արձակել և կրճատել ոստիկանական ուժերը»,- տեղեկացնում է «Նոր Հայաստանի» քաղխորհրդի անդամ Անդրիաս Ղուկասյանը: Ըստ նրա՝ հանդիպումներ են նախաձեռնվել ընդդիմադիր մյուս ուժերի հետ՝ ՀԱԿ, «Քաղաքացիական պայմանագիր»: Պարոն Ղուկասյանը կարևոր է համարում մեկ ճակատով հանդես գալու հանգամանքը. «Ընդդիմադիր ուժերը միշտ մրցակցում են իրար հետ, այս հարցում կարող են լինել միասնական»: Վարուժան Ավետիսյանի համոզմամբ՝ կարևոր է լինելու այդ օրը համազգային հանրահավաքի կազմակերպումը՝ մեծաթիվ քաղաքացիների մասնակցությամբ: «Ժողովրդի թվից և ակտիվությունից է կախված, թե ինչպիսի զարգացումներ կլինեն: Բոլոր դեպքերում՝ վերջնական օրակարգը ձևավորում է ժողովուրդը»,- ըստ պարոն Ավետիսյանի՝ որևէ անհասկանալի կամ տարօրինակ բան չկա, որ այդ օրը Հայ Ազգային Կոնգրեսը ևս հանրահավաք է անցկացնելու նույն տեղում՝ Ազատության հրապարակում: