Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հռոմի պապի քայլն անբեկանելի է. Ռուբեն Սաֆրաստյան (տեսանյութ)

Քաղաքականություն
Diana-nkar-Ruben-Safrastyan

Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը դիվանագիտական խորամանկություններ է որակում Թուրքիայի  տարածած այն հաղորդագրությունը, ըստ որի՝ Վատիկանը իբրև թե փոխել է իր դիրքորոշումը Հայոց ցեղասպանության հարցի հետ հետ կապված:  Պարոն Սաֆրաստյանի խոսքերով՝ Վատիկանի արխիվները փաստում են, որ 1915թ-ը եղել է Ցեղասպանություն: «Այն քայլը, որը  անցյալ տարի կատարեց Հռոմի պապը ՝ անբեկանելի է, իսկ Թուրքիայի կողմից՝ սա դիվանագիտական խաղ է: Ընդհանուր առմամբ կարծում եմ, որ չպետք է շտապենք, այս հարցին շատ զգույշ է պետք մոտենալ, սպասել և տեսնել, թե ինչ զարգացումներ կլինին այդ գործընթացի շուրջ»,-ասաց նա և հավելեց, որ կարձագանքի Վատիկանը դրան, թե ոչ, դա իր որոշելիք հարցն է: Հիշեցնենք, թուրքական մամուլը գրել է, թե Վատիկանն արդեն օգտագործում է «1915 թվականի ողբերգական իրադարձություններ» ձեւակերպումը, մինչդեռ 2015 թվականի ապրիլին Հռոմի պապը 1915 թվականին հայերի զանգվածային կոտորածները որակել էր որպես 20-րդ դարի առաջին ցեղասպանություն: Անդրադառնալով տարածաշրջանային զարգացումներին՝ արևելագետը նշեց. «Մենք արդեն կարող ենք պնդել, որ տարածաշրջանը, մասնավորապես՝ Սիրիան, կանգնած է ճգնաժամի զարգացման նոր փուլի առջև և այդ նոր փուլը պայմանավորված կլինի այն հանգամանքով, որ Սիրիայում կսկսեն տեղակայվել այլ երկրների ցամաքային ուժեր»: Այս համատեքստում պարոն  Սաֆրաստյանը առաջին հերթին նկատի ուներ Սաուդյան Արաբիային, որը պաշտոնապես հայտարարել է, որ արդեն պատրաստ է մի քանի հազար զինյալ տեղակայել Սիրիայի տարածքում: Առաջիկայում Բրյուսելում պետք է բանակցություններ սկսվեն Սաուդյան Արաբիայի և ԱՄՆ-ի միջև՝ այս հարցն իրականություն դարձնելու համար: «Եթե խոսենք մասնավորապես  Թուրքիայի մասին տվյալ հարցի շուրջ, ապա ես կարծում եմ,որ  Թուրքիայի քաղաքականությունը կանգնած է իսպառ իրեն վերացնելու վտանգի առջև, այսինքն՝  այն նպատակները, որոնք իրենց առջև դրել էին թուրքերը՝ մխրճվելով սիրիական ճգնաժամի մեջ, ըստ էության չեն իրականացվել»,-ասաց նա՝ այստեղ հատկապես  ընդգծելով մի քանի հանգամանքներ: Թուրքիան կորցնում է հսկողությունը թուրք-սիրիական սահմանի այն հատվածի վրա, որը կենտրոնացած էր իր ձեռքում և նրան հնարավորություն էր տալիս ազդեցություն ունենալ այդ տարածքի վրա: Սա վկայում է այն մասին, որ Թուրքիան հայտնվել շատ ծանր իրավիճակում»: Ռուբեն Սաֆրաստյանի խոսքերով՝ թուրքական ռազմավարությունն ըստ էության «կռախ» ապրեց: Նման իրավիճակում ըստ արևելագետի՝ Էրդողանը կփորձի դիմել իռացիոնալ քայլերի՝ ռազմական միջամտություն իրականացնել Հյուսիսային Սիրիայում: «Սա ավելի կսրի իրադրությունը ոչ միայն Սիրիայում, այլև հենց Թուրքիայում»,-եզրափակեց բանախոսը: