Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ՀՀԿ-ն հրեշտականոց չէ, ոչ էլ ՀՅԴ-ն». Աղվան Վարդանյան (տեսանյութ)

Քաղաքականություն
axvan

ԱԺ ճեպազրույցների ժամանակ «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը չէր եկել: Իսկ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը, մինչ լրագրողների հետ հարցուպատասխանին անցնելը, նախ կատակեց. «Մի կես բերան շնորհակալություն չեք ասում մեզ. գիշեր-ցերեկ գրում եք մեր մասին, շատ անարդար եք»: «Պորտֆելները ձեզ են տալիս, մե՞նք շնորհակալություն ասենք ձեզ»,- նկատեց լրագրողներից մեկը: Աղվան Վարդանյանն անդրադարձավ ՀՀԿ հետ կոալիցիա կազմելու հեռանկարին՝ ասելով. «Համատեղ մեր համագործակցության ժամանակ մեր հասարակությանը ասելիք ունենք: Թե ինչ ենք անելու, որ ուղղություններով ենք աշխատելու, ենթադրում է փոխադարձ համաձայնություն: Ինչ ձեւաչափ էլ լինի համագործակցության, դա լինելու է համատեղ աշխատանքի օպտիմալ տարբերակ: Որքան էլ տարբեր աշտարակներից փորձեցին ՀՅԴ-ՀՀԿ միջեւ պառակտում մտցնել, մենք մեր երկրում խնդիր ունենք, որը պետք է լուծենք: Ուզենք, թե չուզենք, Սահմանադրությունը սկիզբ  է դրել միակուսակցական, միանձնյա որոշումներ կայացնելուն: ՀՀԿ-ն զվարթնոց չէ, իսկ զվարթնոց նշանակում է հրեշտականոց, նույնիսկ ՀՅԴ-ն զվարթնոց չէ: Պարզ է, որ տարբեր մոտեցումներ կլինեն, ուղղակի յուրաքանչյուր քաղաքական ուժ ունի իր հստակ առանցքը: Եթե մենք համոզված չլինենք, որ ճիշտ բան ենք անում, չենք անի: Սա առաջին, ոչ վերջին անգամն է: Այս երկրում որակական փոփոխություններ են պետք, փորձելու ենք դա անել»: Ինչ վերաբերում է օմբուդսմենի թեկնածուներին, ապա Աղվան Վարդանյանը հայտարարեց՝ եթե Զարուհի Փոստանջյանի թեկնածությունը դրվի ԱԺ լիագումար նիստում, ինքն անձամբ է խոստացել Զարուհի Փոստանջյանին, որ պաշտպանելու նրա թեկնածությունը: Ի դեպ, ՕԵԿ-ն էլ է պաշտպանելու Զարուհի Փոստանջյանի թեկնածությունը: