Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ասանժը կհանձնվի բրիտանական ոստիկանությանը

Քաղաքականություն
160204040701_sp_assange_624x351_getty

 WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը հայտարարել է, որ կլքի Լոնդոնում Էկվադորի դեսպանատունը և կհանձնվի ոստիկանությանը, եթե ՄԱԿ-ի հանձնաժողովը վարույթ չընդունի իր բողոքը Անգլիայի դեմ, հայտնում է BBC-ի ռուսական կայքը:

ՄԱԿ-ի ապօրինի ազատազրկման հարցերով հանձնաժողովը իր որոշումը կհրապարակի Ժնևում ուրբաթ օրը: "Եթե ՄԱԿ-ը վաղը հայտարարի, որ պարտվել է այս գործում Մեծ Բրիտանիային և Շվեցիային, ես ուրբաթ օրը, կեսօրին դուրս կգամ դեսպանատնից և կհանձնվեմ բրիտանական ոստիկանությանը, քանի որ կարծում եմ բողոքարկման համար չկան լուրջ հեռանկարներ, -ասվում է Ասանժի հայտարարության մեջ: Հիշեցնենք, որ Wikileaks կայքը մեծ հայտնիություն ստացավ այն բանից հետո, երբ հրապարակեց Պենտագոնի, Պետական դեպարտամենտի և ԱՄՆ  այլ պետական հաստատությունների հարյուր հազարավոր գաղտնի փաստաթղթեր: 44-ամյա Ասանժը 2012թվ. հունիսին ապաստան էր խնդրել Էկվադորի դեսպանատնից՝ փորձելով այսպիսով խուսափել Շվեցիային հանձնումից: 2014-ի սեպտեմբերին նա բողոք-դիմում էր ներկայացրել ՄԱԿ՝ պնդելով, որ իր՝ դեսպանատանը փակված մնալը ապօրինի է: