Հայաստանը՝ ԵԽ ամենախոշոր հիմնադրամի անդամ (տեսանյութ)
2016 թվականի հունվարի 1-ից Հայաստանը դարձել է Եվրոպական խորհրդին առընթեր համատեղ կինոարտադրության՝ «Եվրիմաժ» հիմնադրամի անդամ: Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Գեւորգ Գեւորգյանը «Ա1+»-ի հետ զրույցում նշեց, որ սա կինոֆինանսավորման ամենամեծ հիմնադրամն է, որը մեծ հնարավորություն ունի իր անդամ երկրներին ֆինանսավորելու, օգնելու ֆիլմարտադրության պրոցեսում: «Մեր երկրի հնարավորությունները կինոարտադրության համար շատ քիչ են, եւ մենք անընդհատ համատեղ արտադրությունների ուղիներ ենք փնտրում: Հայաստանում այսօր բավականին շատ պրոյեկտներ կան, բավականին շատ երիտասարդներ են ներգրավված, սակայն մեր հնարավորությունները չեն ներում նման պրոյեկտներն իրականացնել»,-ասաց նա: Կինոկենտրոնի տնօրենի խոսքով՝ Հայաստանը 2012 թվականից փորձում է դառնալ հիմնադրամի անդամ, բայց դրան ոչ ֆինանսական միջոցների սղությունն է խանգարել, ոչ էլ՝ Հայաստանի անդամակցությունը ԵՏՄ-ին. «Մինչեւ այսօր մենք չենք զգացել, որ դա մեզ խոչընդոտ է, խոչընդոտ կարող է լինել միայն մեր կողմից՝ լավ պրոյեկտ չլինի, ճիշտ ժամանակին չներկայացնենք եւ այլն»: Գեւորգ Գեւորգյանի խոսքով՝ Հայաստանի անդամակցությանը «Եվրիմաժին» մեծապես աջակցել է մշակույթի նախարարությանը: Մանրամասները՝ տեսանյութով