Զիկայի վարակ Հայաստանում չկա. նախարար (տեսանյութ)
Այսօր Ազգային Ժողովում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ԲՀԿ պատգամավոր Վահե Էնֆիաջյանը Առողջապահության նախարարից հետաքրքրվեց, թե սուր շնչառական վարակների հարցում ինչ վիճակ է այսօր Հայաստանում: Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը վստահեցրեց, որ հիվանդությունը 50 տոկոսով նվազել է, հոսպիտալացման դեպքերն էլ պակասել են. «Մենք մոտեցել ենք հիվանդների թվի այն սահմանին, որ կա ամեն տարի այս եղանակին: Մինչեւ այսօր 19 մահ է եղել, դրանց մեծ մասը ուղղեկցվել է ուրիշ հիվանդություններով կամ եղել է ուշ դիմելիություն»: ՕԵԿ պատգամավոր Հովհանես Մարգարյանը, հիշելով հայտնի ասացվածքը՝ Կարկուտը ծեծած տեղն է ծեծում. «Հիմա էլ խոսում են ինչ-որ մոծակների վարակի մասին (Զիկայի վարակ-խմբ), ինչ-որ կանխարգելիչ բաներ արվո՞ւմ են»։ Իսկ Գյումրիի ուռուցքաբանության ինստիտուտում կարևոր սարք է խափանվել։ Նախարար Արմեն Մուրադյանն անդրադարձավ երկու հարցին էլ։