Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Դոլմամա»-ի հիմնադիրը պատրաստ է վերադարձնել կես միլիոն դոլարը

Կարևոր լուրեր Հասարակություն
arami-30-nor

Մեկդարյա պատմություն ունեցող եւ քանդված  Արամի 30-ի նախկին սեփականատեր Ժիրայր Ավանյանը պատրաստ է հետ վերադարձնել իրեն որպես փոխհատուցում տրամադրված կես միլիոն  ԱՄՆ դոլարը, միայն թե շենքը նորից իր  տեղում լինի: «Հիմա էլ Դոլմամայի հարցն է առաջանում, արդյո՞ք իմ օրինակը լավ օրինակ է արտասահմանյան ներդրողի համար, որ մտածի՝ գնամ Հայաստանում մի հատ բիզնես կբացեմ, մեկ էլ տեսար Ժիրայրի պես գան, ձեռքիցս վերցնեն»,- «Ա1+»-ին ասաց «Դոլմամա»-ի հիմնադիր Ժիրայր Ավանյանը: Նրա խոսքերով՝ քանդողները  սխալ ուղու վրա են կանգնած. «Չի կարող սխալն այսքան երկար կյանք ունենալ, քանդելը սխալ է,  թանկ արժե քանդելը»: Դեռ 2013 թ. կառավարության որոշմամբ՝ «Աբովյան-Պուշկին-Սախարով» հրապարակ եռանկյունի տարածքը ճանաչվել է բացառիկ գերակա հանրային  շահ եւ տարածքի ձեռքբերող է ճանաչվել Սամվել Մայրապետյանին պատկանող «Լոկալ Դեվելոփերս» ընկերությունը: «Ես գնել եմ Դոլմամայի տարածքը  19-րդ դարի շենքում եւ ես կարողացել եմ իրենից սարքել միջազգային բրենդ: Դա հնարավոր է եւ դրա հնարավորությունն ինձ տվել է հենց ինքը՝ տարածքը, այն ջերմ է, մարդիկ սիրում են ջերմ տեղ լինել, ջերմություն կա հին շենքերի մեջ: Նոր շենք կառուցելու դեպքում դու չես ստանում այդ ջերմությունը»,- ասում է «Դոլմամա»-ի հիմնադիրը: Երեւանի քաղաքապետարանը  հայտարարել է, որ տարածքում առկա 4 հուշարձան-շենքերը պահպանվելու են, սակայն որոնք են այդ շենքերը, դեռ հայտնի չէ: