Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ունեմ գերեզման, չունեմ իմ երեխայի մահվան պատճառը» (տեսանյութ)

Հասարակություն
mayrer

Բանակում խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների ծնողներն այսօր հանդիպել են ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանի հետ:   Նրանք ԱԺ էին եկել իրենց որդիների մահվան գործերով հակասությունների տեղեկանքները ստանալու համար: Մինչդեռ ծնողները համաձայն չեն այդ տեղեկանքի հետ. «Որովհետեւ նորից անպատասխան կմնան այն հարցերը, որոնք մենք 9 տարիների ընթացքում բարձրացրել ենք»,- ասում է զոհված Տիգրան Օհանջանյանի մայրը՝ Գոհար Սարգսյանը: Զոհված զինծառայողների ծնողներն առաջարկում են ստեղծել ժամանակավոր հանձնաժողով, քանի որ չեն հավատում իրենց մահացած որդիների գործերով կայացված վճիռների արդարությանը: «Իսկ եթե հանձնաժողով ստեղծվի, հանձնաժողովը ունի փորձագետ, իրավաբան եւ գործն ուսումնասիրելու ընթացքում կտեսնի, որ այնտեղ կան եզրակացություններ, որոնք մեկը մյուսին հակասում են եւ դրանց արդյունքում 9 տարի է ես հայտնվել եմ փողոցում»,- ասաց որդեկորույս Գոհար Սարգսյանը: Նրա խոսքերով՝ ինը տարի հետո գործի կասեցման որոշում է ստացել, քանի որ անհայտ է հանցագործության գործիքը, դեպքի վայրը եւ մահվան պատճառը: «Ես այսօր ունեմ գերեզման, չունեմ իմ երեխայի մահվան պատճառը»,- եզրափակում է նա: