Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դպրոցներում կկատարվեն անակնկալ ստուգայցեր. մարզպետարան

Հասարակություն
dproc

Սույն թվականի փետրվարի 1-ից հանրակրթական դպրոցներում դասապրոցեսը վերսկսվելու կապակցությամբ վիրուսաբանական իրավիճակը մարզում վերահսկելու նպատակով խստորեն արգելվում է սուր շնչառական վարակներով հիվանդների մուտքը ուսումնական հաստատություններ (ախտանիշներ՝ գլխացավ, մկանացավ, բարձր ջերմություն, հազ, թուլություն, հարբուխ, հեղձուկ, արյունահոսություն քթից), մինչև նրանց լիարժեք ապաքինումը: Նշված ախտանիշներով հիվանդներին ևս մեկ անգամ կոչ ենք անում դիմել բուժհաստատություններ: Յուրաքանչյուր առավոտյան՝ մինչ դասապրոցեսի սկսվելը, ուսումնական հաստատություններ հաճախող երեխաները կհետազոտվեն բուժքույրերի կողմից: Բացակայությունները պետք է լինեն բացառապես հարգելի և համաբուժարանների տրամադրած տեղեկանքների հիման վրա: Դպրոցներում պատկան մարմինների կողմից կկատարվեն անակնկալ ստուգայցեր: Լոռու մարզպետարան