Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱԱԾ պետն իրեն անփոխարինելի է համարում (տեսանյութ)

Քաղաքականություն
gorik

Եռաբլուր էր այսօր այցելել նաեւ ԱԱԾ պետ Գորիկ Հակոբյանը: Նրան հարց ուղղվեց Նորք-Մարաշում հայտնաբերված եւ կալանավորված զինված խմբավորման անդամների մասին, որոնցից 6-ը ստորագրությամբ ազատ են արձակվել: Պարոն Հակոբյանը հայտարարեց, որ այսօր որեւէ հարցի չի պատասխանելու: Այն հարցին, որ պաշտոնավարման ժամկետն ավարտվում է, հնարավո՞ր է նա շարունակի պաշտոնավորումը, կարճ ասաց. «Հնարավոր է»: Իսկ արդյոք Կառավարության օպտիմալացման շրջանակներում ԱԱԾ-ն եւ Ոստիկանությունը կրկին կմիավորվե՞ն, Գորիկ Հակոբյանը դա եւս չբացառեց. «Ամեն ինչ հնարավոր է»: Ո՞ւմ է նա տեսնում՝ որպես իրեն փոխարինող, նրա պատասխանը մեկն էր. «Ինձ»: Այն դիտարկմանը, որ նրա 70-ամյակը լրանում է շուտով, մի՞թե հավերժ է լինելու, պարոն Հակոբյանին դա դուր չեկավ. նա նախ հետաքրքրվեց, թե ով էր հարց տվողը, ապա ասաց. «Կուլտուրայից մի քիչ քիչ է ձեզ մոտ, պակասում է: Լավ, հաջողություն»: