Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Պարոն ոստիկան, ինչո՞ւ եք հրում քաղաքացուն». «Նոր Հայաստան»-ի ակցիան լարված է (տեսանյութ)

Քաղաքականություն
akcia-nkar1

«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի անդամներին ոստիկանությունը թույլ չի տալիս հովանոց տեղադրել: Ակտիվիստները ցույց են տալիս քաղաքապետարանի կողմից տրված թույլտվությունն՝ իրազեկում անցկացնելու համար: Ոստիկաններից մեկն ակտիվիտներին ասաց. «Ձեռքով մի խոսեք, ես օրենքը լավ գիտեմ»: «Պարոն կապիտան, վրան չենք տեղադրելու»,-ի պատասխան նշեցին նրանք: «Այստեղ ոստիկանությունը զբաղվում է ինքնիրավչությամբ: Մեզ մոտ տպավորություն կա, ոստիկանությունը վախենում է ակցիայից»,-նշեց Հիմնադիր խորհրդարանի անդամ Գագիկ Եղիազարյանը: «Ոստիկանությունը ոչնչից չի վախենում»,-հակադարձեցին ոստիկանները: Ակցիայի մասնակիցները պարբերաբար հորդորում են ոստիկաններին չանցնել իրենց լիազորությունների սահմանը: Վերջիններս էլ նշում էին, թե օրենքից դուրս գործողությունների նախադեպեր են եղել: «Պարոն ոստիկան, ինչո՞ւ եք հրում քաղաքացուն: Նախադեպով եթե խոսենք, բոլոր ոստիկաններին պետք է գնդակահարել»,-նշեցին ակտիվիստները: «Ես պաշտոնապես հայտարարում եմ, որ Վլադիմիր Գասպարյանը սուտասան է: Նա ասում է, որ ոստիկանությունը բարեփոխված է, բայց այդպես չէ: Պարոն ոստիկանապետը և նրա նմաններն այս երկիրը դարձրել են ոստիկանապետություն: Ինչո՞ւ եք հրում, մեզ օրենքով թույլատրված է ակցիա անել»,-շեշտեց մի ակտիվիստ: Այս պահին ակտիվիստների և ոստիկանության միջև բանակցությունները շարունակվում են: