Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մեծ թենիսում պայմանավորված խաղեր են բացահայտել

Սպորտ
sport-tenis1

Պրոֆեսիոնալ թենիսիստների միության նախագահ Քրիս Կերմոդը հաստատել է այն փաստը, որ որոշ հանդիպումներ պայմանավորված բնույթ են կրել: «Թենիսի միասնության բաժանմունքը, որը ստեղծվել է 2008 թվականին, իր գործունեության ընթացքում բացահայտել է 18 պայմանավորված հանդիպումներ, որի արդյունքում վեց թենիսիստներ ցմահ որակազրկել են» - այսօր կազմակերպված մամուլի ասուլիսին ասել է նա: Ի դեպ, հանրությունն առայժմ տեղեկացված է այդ թենիսիստներից միայն երկուսի մասին: Դրանք են ավստրալացի Դանիել Կեպերերը եւ հույն Ալեքսանդրոս Յակուպովիչը, որոնք 2009-10թթ երեքական անգամ մասնակցել են պայմանավորված խաղերի: Մյուս չորսի անունները դեռեւս գաղտնի են պահում: Լուրեր են պտտվում, որ մեքենայությունների դիմել են անգամ Մեծ սաղավարտի մրցաշարերում հաղթանակ տարած բարձրակարգ թենիսիստներ: Քրիս Կերմոդը հայտարարել է, որ միության ներսում ստեղծվել է հատուկ հակակոռուպցիոն խումբ, որը ազատ գործելու լիազորություն է ստացել եւ կարող է հետաքննել կասկածի տակ հայտնված յուրաքանչյուր հանդիպումը: Մասնավորապես՝ այս օրերին Մելբուռնում ընթացող Ավստրալիայի բաց առաջնության զուգախաղերից մեկը հայտնվել է իրավապահների ուշադրության կենտրոնում: