Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հինգ տարի անց Սերժ Սարգսյանի խոստումն անկատար է. ակցիա նախագահականի մոտ (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
akcia-nkar

Նախագահական նստավայրի մոտ այսօր ևս հանգիստ չէր: Հինգ տարի առաջ Սերժ Սարգսյանի տված խոստման հետևից այստեղ էին եկել խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների ծնողները: Այս անգամ ևս ոստիկանները նրանց թույլ չտվեցին ակցիա անցկացնել նախագահականի դիմացի մայթին: Սկսվեց քաշքշուկ: 2011-ի հունվարի 27-ին Սերժ Սարգսյանը նախագահականի ճաղերի հետևից որդեկորույս ծնողներին խոստացել էր ամեն ինչ անել՝ որդիների գործերը բացահայտելու, սակայն տարիներ անց ծնողները կրկին դժգոհ են դրանց ընթացքից: Մանրամասները՝ տեսանյութում