Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ինչ սահմանափակումներ է դրել ռուսական կողմը կաթնամթերքի ներմուծման հարցում

Տնտեսություն
gyux

«Ռոսսելխոզնադզոր»-ը հայտարարություն է տարածել՝ ՀՀ-ում դաբաղ հիվանդության հետ կապված՝ նշելով, որ մամուլում սխալ տեղեկություններ են հրապարակվել ռուսական կողմից կաթնամթերքի ներմուծման սահմանափակումների առնչությամբ։ Մասնավորապես նշվում է, որ սահմանափակումները չեն վերաբերում այն մթերքներին, որոնք ջերմային մշակում են անցնում։ Բացի այդ, միշտ էլ սահմանափակումներ եղել են՝ ոչ ջերմային մշակում անցնող մթերքների հարցում։ Հիշեցնենք, օրերս Հայաստան էր ժամանել «Ռոսսելխոզնադզոր»-ի ղեկավարի տեղակալը: Նշենք, որ այս կառույցն է արգելել մեր երկրին Ռուսաստան արտահանել միս և կաթնամթերք:  Թե երբ արգելքը կվերացվի, ըստ երևույթին, պարզ կլինի ռուս պաշտոնյայի՝ տեղում իրավիճակին ծանոթանալուց հետո: