Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանում աճել է կոռուպցիայի մակարդակը. ԹԻ

Քաղաքականություն
AA4DF5F4-163A-4843-A49A-CB3664C7649E_w640_r1_s

Հայաստանի քաղաքացիների ընկալմամբ երկրում աճել է կոռուպցիայի մակարդակը: Այս մասին են վկայում Trancparancy International կազմակերպության Կոռուպցիայի ընկալման 2015 թվականի համաշխարհային հարցման տվյալները: Հարցման համաձայն, 2014-ի համեմատ, 2015-ի ընթացքում Հայաստանի քաղաքացիների ընկալմամբ հանրապետությունում կոռուպցիան ավելացել է երկու միավորով: Հետեւաբար՝ համաշխարհային կոռուպցիայի դասակարգման մեջ Հայաստանը 95-րդն է: Կոռումպացվածության աստիճանով Հայաստանը գտնվում է Սուրինամի, Մալիի, Մեքսիկայի եւ Ֆիլիպինների հարեւանությամբ: Ավելի բարվոք է իրավիճակը Վրաստանում, Թուրքիայում, Բրազիլիայում եւ Չինաստանում, ավելի վատ՝ Բելառուսում, Ադրբեջանում, Ռուսաստանում եւ Պակիստանում: Իրենց քաղաքացիների ընկալմամբ՝ աշխարհի ամենաքիչ կոռումպացված երկրներն են Դանիան, Ֆինլանդիան եւ Շվեդիան. ամենակոռումպացվածները՝ Աֆղանստանը, Հյուսիսային Կորեան եւ Սոմալին: Ամերիկայի ձայն