ԵԽԽՎ-ն՝ ընդունած բանաձևի մասին
ԵԽԽՎ մամլո հաղորդագրությունը Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովն այսօր ընդունեց, որ Ադրբեջանի սահմանամերձ շրջանների բնակիչները միտումնավոր զրկված են ջրից: Ավելի քան 20 տարի կանոնավոր տեխնիկական աշխատանքների պակասը Սարսանգի ջրամբարի վրա, որը «տեղակայված է Հայաստանի կողմից գրավյալ Ադրբեջանական տարածքում», «վտանգ է ներկայացնում ամբողջ տարածաշրջանի համար»: Ընդունելով մի բանաձև, որը հիմնված է բոսնիացի Միլիցա Մարկովիչի զեկույցի վրա, խորհրդարանականները շեշտել են, որ Սարսանգի ջրամբարի անսարք վիճակը կարող է հանգեցնել աղետի, որը կարող է շատ մարդկային կյանքեր խլել և կարող է հանգեցնել նոր մարդասիրական ճգնաժամի: Հաշվի առնելով այս հրատապ մարդասիրական խնդիրը, Վեհաժողովը հայցում է Հայաստանի Զինված Ուժերի շուտափույթ դուրսբերում տարածաշրջանից, դրանով հնարավորություն տալով անկախ ճարտարագետներին եւ ջրաբաններին իրականացնել ոռոգման ջրանցքների, Սարսանգի և Մատաղիսի ջրամբարների վիճակի, աշնան և ձմռան ընթացքում բաց թողնվող ջրի ժամանակացույցի և ջրատարի գերշահագործման մանրակրկիտ հետազոտություն և միջազգային վերահսկողություն տեղում: Խորհրդարանականները կոչ են արել Հայաստանի իշխանություններին դադարեցնել օգտագործել ջրային ռեսուրսները, որպես «քաղաքական ազդեցության գործիքներ կամ ճնշման գործիք»՝ օգուտ տալով հակամարտության միայն մի կողմին: Նրանք բոլոր շահագրգիռ կողմերին կոչ են արել մեծացնել իրենց ջանքերը՝ սերտորեն համագործակցելու Սարսանգի ջրամբարի ռեսուրսների համատեղ կառավարման համար որպես վստահության ամրապնդման միջոց: