A
A
Ազատ արձակվեց «հանցավոր խմբի» գործով 5 անձ, այդ թվում՝ Սրբուհի Այվազյանը
Այսօր ազատ է արձակվել նաեւ Նորք-Մարաշում 2015 թ նոյեմբերի 25-ին վնասազերծված զինված խմբի անդամներից Սրբուհի Այվազյանը: Նրա պաշտպան Սամվել Ջաղինյանն «Ա1+»-ին հայտնեց, որ նախաքննական մարմինը չի դիմել դատարան՝ նրա խափանման միջոցը՝ կալանքը, երկարացնելու համար: Իր պաշտպանյալի համար ստորագրությունն է ընտրվել, որպես խափանման միջոց: Սամվել Ջաղինյանը դրական է գնահատում, որ իր պաշտպանյալն այլեւս կալանքի տակ չէ: Հիշեցնենք, որ այսօր ազատ են արձակվել նաեւ նույն գործի շրջանակներում կալանավորված Նելլի Մինասյանը, Լիլիթ Թորոսյանը եւ եղբայրներ՝ Հայկ եւ Հրանտ Վարդանյանները: