Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Հրեա ժողովուրդն ընդունում է Հայոց ցեղասպանությունը». Կարեն Հովհաննիսյան (տեսանյութ)

Քաղաքականություն
holoqost

Հունվարի 27-ը Հոլոքոսթի զոհերի հիշատակի օրն է: Նացիստների դաժան սպանդից տասնամյակներ անց շատերը կարծում են՝ մարդկությունը դասեր չի քաղել. «Այսօր մենք տեսնում ենք, թե ինչ է կատարվում Մերձավոր Արեւելքում, բոլոր իրադարձությունները հուշում են, որ ամեն ինչ կարող է կրկնվել»,- կարծում է Հայաստանում հրեաների համայնքի փոխնախագահ Կարեն Հովհաննիսյանը: Թե Հայոց ցեղասպանության հարցում, թե Հոլոքոսթի, ըստ պարոն Հովհաննիսյանի կարեւոր է միջազգային ճանաչումն ու մարդկանց տեղեկացվածությունը: Այդ դեպքում ինչո՞ւ Իսրայելը չի ընդունել Հայոց ցեղասպանությունը. հարցին նա պատասխանեց. «Եթե մենք հարցնենք հրեա ժողովրդին, կտեսնենք, որ նրանք բոլորը ընդունում են Հայոց ցեղասպանությունը, բայց ցավոք, մարդկանց տեսակետը ոչ միշտ է համընկնում պետության քաղաքականության հետ: Այդ ամենը միայն քաղաքականություն է»,- նշեց Հովհաննիսյանը: