Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գեւորգ Սաֆարյանը կմնա կալանքի տակ (տեսանյութ)

Քաղաքականություն
MHM87866

Վերաքննիչ քրեական դատարանն այսօր մերժել է Հիմնադիր խորհրդարանի անդամ Գեւորգ Սաֆարյանի պաշտպանի բողոքը՝ նրա խափանման միջոցը փոխելու վերաբերյալ: Այս մասին «Ա1+»-ին հայտնեց նրա պաշտպան Տիգրան Հայրապետյանը՝ տեղեկացնելով, որ որոշումը բողոքարկելու են Վճռաբեկ դատարանում: Ի դեպ, շարունակում է հացադուլը Գեւորգ Սաֆարյանը, թե՝ ոչ, պաշտպան Տիգրան Հայրապետյանը չգիտի, առայժմ չի տեսակցել նրան: Հիշեցնենք, որ Գեւորգ Սաֆարյանին մեղադրանք է առաջադրվել Ոստիկանության 4-րդ հատուկ գումարտակի հրամանատար, ոստիկանության կապիտան (Հրեշտակապետ) Գեղամ Խաչատրյանի նկատմամբ բռնություն կիրառելու համար: Ազատության հրապարակում Ամանորի գիշերը ընդդիմադիր «Նոր Հայաստան»-ի անդամների եւ ոստիկանների միջեւ բախումներ էին տեղի ունեցել: Ականատեսները համոզված են՝ պետք է մեղադրանք առաջադրվեր Գեղամ Խաչատրյանին, սակայն հակառակն է տեղի ունեցել: