A
A
ԱՄՆ-ի արևելքը՝ «դարի ամենավտանգավոր բքի» իշխանության տակ (տեսանյութ)
Առնվազն 8 մարդ մահացել է ԱՄՆ-ում ձյան բքի պատճառով, որը, ինչպես նախատեսվում է, իր հետ կբերի աննախադեպ տեղումներ:
Օդերևութաբանները զգուշացնում են, որ այս ձնախառը բուքը կարող է դառնալ ամենավտանգավորը վերջին հարյուր տարվա մեջ: ԱՄՆ-ի առավել քան 50 մլն բնակիչները տնից դուրս գալու վտանգի մասին նախազգուշացումներ են ստացել: Արդեն իսկ ԱՄՆ 6 նահանգներ հայտարարել են արտակարգ իրավիճակ, հետաձգվել են 7.000 թռիչքներ: