Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Դոլմամա»-յի հիմնադիր. «Առանց պատճառի խլելու են իմ բիզնեսը»  

Հասարակություն
jirayr-avanyan

«Դոլմամա» ռեստորանի հիմնադիր Ժիրայր Ավանյանին զարմացնում է Երեւանի քաղաքապետարանի այն պարզաբանումը, որ  «Լոկալ Դիվելոփըրզ» ընկերությունն առ այսօր իրականացնում է առկա գույքերի ձեռքբերման գործընթաց,  եւ  տարածքի կառուցապատման հետ կապված որեւէ նախագիծ մինչ օրս չի ներկայացրել Երեւանի քաղաքապետարան: «Արդյո՞ք ճիշտ չի լինի,  որ  նախօրոք իմանաք կառուցապատողի մտադրությունը՝ նախքան նրան հանձնելը այդ տարածքը տնօրինելու իրավունքը։ Եթե առանց պատշաճ բացատրության կառուցապատողը իրավունք ունի ուրիշ սեփականատիրոջ ձեռքից վերցնելու,  ապա իրեն ոչինչ չի կարող խանգարել, որ  նրա արարքները չլինեն համապատասխան մեր պետական կարիքներին: Այսինքն՝ առանց պատճառի խլելու են իմ բիզնեսը»,- «Ա1+»-ին ասաց Ժիրայր Ավանյանը։ Քաղաքապետարանը նշել էր, որ տվյալ տարածքի շենքերի քանդման կամ ապամոնտաժման թույլտվություններ չեն տրամադրվել: Ժիրայր Անավյանին նաեւ հետաքրքրում է, որոնք են Երեւանի կենտրոնում պահպանվող   4 հուշարձան-շենքերը: