Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ազգային ողբերգություն է՝ ուրիշ երկրից ենք իմանում մեր երկրում առկա խնդրի մասին»

Քաղաքականություն Հասարակություն
pipoyan

«Հայաստանում դաբաղի միայն մեկ դեպք է գրանցվել»,-«Ա1+»-ի հետ զրույցում հայտնեց Սննդի անվտանգության պետական ծառայությունը (ՍԱՊԾ) մամուլի պատասխանատուն: Հիշեցնենք, որ Ռուսաստանը հունվարի 20-ից արգելել է Հայաստանից մի շարք գյուղմթերքների, կաթնամթերքի ներմուծումն իր երկիր։ Արգելքը պայմանավորված է Հայաստանում դաբաղ տիպի հիվանդության անկայուն իրավիճակի հետ։ Սակայն ծառայությունից վստահեցրին, թե առանձնապես խնդիր չկա. «Կանխարգելիչ, հակահամաճարակային գործողություններ են իրականացվում»: «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը մեզ հետ զրույցում նշում է. «Սա ազգային ողբերգություն է, որ մենք ուրիշ երկրից ենք իմանում մեր երկրում առկա խնդրի մասին: Անգամ Մոզամբիկում հիվանդությունների մասին տեղեկատվությունը կստացվեր տեղում, ոչ թե այլ երկրից: Եվ սա հայտնի դարձավ այն ժամանակ, երբ կողմերը բանակցում էին Մոսկվայում: ՍԱՊԾ-ն այդ մասին տեղեկատվությունը երեկ դրել էր իր կայքում, բայց դաբաղի մասին ոչ մի խոսք: Քո պետության մեջ քեզնից թաքցնում են խնդիրը: Մեզ ամբողջական պատկեր է պետք, բայց տեղեկատվություն տրամադրողը հենց այն թաքցնող կառույցն է: Փաստորեն, մենք անվստահելի գործընկեր ենք: Ծառայությունը պետք է առաջին հերթին ներողություն խնդրի հասարակության առջև, երկրորդը՝ առնվազն անարժանահավատ է իրենց տեղեկատվությունը և համակարգ պետք է ներգրավել մարդկանց, ովքեր հույս կներշնչեն: Ինչու են խաբել մարդկանց, արդյոք ռուսական կողմը չէ՞ առաջինը պարզել այս խնդիրը դա կարևոր հարց է: Խոսքը ոչ թե մի մարզի, այլ ամբողջ Հայաստանից է արգելվել արտահանություն: ՍԱՊԾ-ն ու նախարարությունն առանձին են գործում և գյուղնախարարությունը որևէ պարզաբանում անգամ չի տվել»։