A
A
Դատապարտյալը հրաժարվում է ՀՀ քաղաքացիությունից
«Արթիկ» ՔԿՀ կալանավոր Արթուր Սմբատյանը հրաժարվում է ՀՀ քաղաքացիությունից եւ կրոնից: Նա անձամբ էր զանգահարել «Ա1+»-ի խմբագրություն՝ այդ մասին տեղեկացնելու համար: Պատճառն այն է, որ դատապարտյալին չեն տարել հոր թաղմանը: Նրան զայրացնում է հատկապես այն հանգամանքը, որ թեեւ 15 օր առաջ նամակներ է գրել Սերժ Սարգսյանին եւ Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին եւ տեղեկացրել այդ մասին, սակայն որեւէ արձագանք չկա: «Սա արդարադատության համակարգ չէ, սա անարդարադատություն է»,- ասում է Արթուր Սմբատյանը եւ պահանջում հանդիպում լրագրողների հետ: Ի դեպ, դատապարտյալը «Արթիկ» ՔԿՀ պետ Արտյոմ Մխոյանին եւս դիմում է գրել եւ տեղեկացրել՝ եթե ինքնասպանություն գործի, պատճառը Արդարադատության նախարարությունն է: