Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

2015թ. կենսաբանական ընտանիք է վերադարձել 215 երեխա, որդեգրվել՝ 88-ը

Հասարակություն
mankapartez1

Հունվարի 21-22-ին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայությամբ գործող մանկատների և երեխաների խնամքի գիշերօթիկ հաստատությունների տնօրենները նախարար Արտեմ Ասատրյանին են ներկայացրել 2015թ. ընթացքում իրականացված աշխատանքները, խնդիրները և 2016թ. ծրագրերն ու անելիքները: Համաձայն ներկայացված հաշվետվությունների՝ 2015թ. համակարգի վեց մանկատներում խնամվել է շուրջ 660 երեխա, որոնցից շուրջ 450-ն ունեն առողջական խնդիրներ և խնամվում են համակարգի մասնագիտացված երեք մանկատներում: 2015թ. ընթացքում որդեգրվել է 88 երեխա, այդ թվում 52-ը՝ օտարերկրյա որդեգրողների կողմից: Երեխաների պաշտպանության ոլորտում իրականացվող հաստատությունների բեռնաթափման գործընթացով պայմանավորված՝ համակարգի վեց մանկատներից 45 երեխա վերադարձել է կենսաբանական ընտանիքներ: Երեխաների խնամքի գիշերօթիկ յոթ հաստատություներում 2015թ. խնամվել է շուրջ 630 երեխա:  Հաստատությունների բեռնաթափման քաղաքականության արդյունքում  170 երեխա վերադարձել է կենսաբանական ընտանիքներ:     ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին