A
A
«Վարդաշեն»-ում հացադուլավորներն ավելանում են
Այսօր՝ հուվարի 22-ին, «Վարդաշեն» ՔԿՀ-ում անժամկետ հացադուլ է հայտարարել քաղբանտարկյալ Վարդան Վարդանյանը։ Նա ևս, ինչպես երեկվանից Շանթ Հարությունյանը, իրականացնում է հացադուլ ի պաշտպանություն արդեն 8 օր հացադուլի և 5 օր ջրադուլի մեջ գտնվող Հայկ Կյուրեղյանի։ Քաղբանտարկյալներ Հայկ Կյուրեղյանը և Գևորգ Սաֆարյանը պահանջում են, որպեսզի ապահովի իրենց անձի անվտանգությունը։ Ազատություն քաղբանտարկյալներին։ Այս մասին հայտնում է Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանը։