A
A
Գասպարին պառկած է ոստիկանական մեքենայի մեջ (տեսանյութ)
Քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին այսօր ոստիկաններին թույլ չտվեց մտնել իր տուն։ Նա ինքնակամ դուրս եկավ տնից, սակայն հրաժարվեց ոստիկանների հետ գնալ դատարան։ Հիշեցնենք, որ դատարանը Վարդգես Գասպարիին բերման ենթարկելու որոշում է կայացրել, քանի որ չի ներկայացել դատական նիստերին. նա մեղադրվում է ոստիկանության ներկայացուցչի հասցեին վիրավորական արտահայտություններ թույլ տալու համար։ Գասպարին այսօր պառկեց շենքի շքամուտքում, և ոստիկանները նրան պառկած տեղափոխեցին մեքենա։ Այս պահին նա արդեն դատարանի բակում է, սակայն ոստիկանական մեքենայի մեջ է պառկած և հրաժարվում է իջնել։