Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Այս գիշեր հակառակորդը կիրառել է ականանետ

Պաշտոնական
MHM83587-copy

Հունվարի 20-ին և լույս 21-ի գիշերը  ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը, տարբեր տրամաչափի հրաձգայինզինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 300 կրակոց: Շփման գծի արևելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև 82 միլիմետրանոց ականանետ /2 արկ/: ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են լիարժեք վերահսկողություն պահպանել առաջնագծում և վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:   ԼՂՀ  ՊՆ  մամուլի ծառայություն