Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

Կարևոր լուրեր Հասարակություն
roads5

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 20-ի ժամը 20.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Փակ են Վարդենյաց լեռնանցքը, Սոթք-Քարվաճառ, Կոտայքի մարզի Զովաշեն-Հատիս և Արագածոտնի մարզի Ճարճակիս, Միջնատուն, Շենկանի, Լեռնապար, Սիփան, Ավշե, Միրաք գյուղերի ավտոճանապարհները: Դժվարանցանելի են Զանգեր-Սիսիան, Մադինա-Վերին Գետաշեն և Արագածոտնի մարզի Մուլքի, Բերքառատ գյուղերի ավտոճանապարհները: Տավուշի մարզի Բերդ և Իջևան քաղաքներում առկա են տեղումներ ձյան տեսքով: ՀՀ Վայոց ձորի մարզում՝ Արենի-Խաչիկ ավտոճանապարհի 8-9-րդ կիլոմետրի հատվածում իրականացվում են ժայռաբեկորի պայթեցման աշխատանքներ, ինչի հետևանքով նշված ավտոճանապարհը միակողմանի երթևեկելի է: Մինչ երթևեկության վերականգնումը՝ առաջարկվում է օգտվել Նորավանք-Ամաղու-Խաչիկ շրջանցող ճանապարհից (գրունտային): ՃՇՇ աշխատակիցներն իրականացնում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ: ՀՀ ՏԿԱԻ նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս վերոնշյալ ճանապարհահատվածներով երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում` ձմեռային անվադողերով: Ի կատարումն ՀՀ ՏԿԱԻ նախարարի հրամանի՝ նախարարության բոլոր հերթապահ ստորաբաժանումները 2015 թ.-ի դեկտեմբերի 25-ից իրենց ծառայությունն իրականացնում են ուժեղացված ռեժիմով: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բեռնատարների, իսկ թեթև մրդատարների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում: