Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱՄՆ-ն և ԵՄ-ն չեղյալ հայտարարեցին Իրանի դեմ պատժամիջոցները. Ազատություն

Կարևոր լուրեր Քաղաքականություն
iran2

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին և ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին հայտարարել են Իրանի դեմ սահմանված պատժամիջոցների չեղարկման մասին: Հայտարարությունը հնչել է հունվարի 16-ի ուշ երեկոյան՝ Վիեննայում: Քերրին և Մոգերինին ելույթ են ունեցել այն բանից հետո, երբ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Յուկիյա Ամանոն հանդես է եկել անցած տարվա հուլիսին Իրանի կողմից միջուկային համաձայնագրի շրջանակներում ստանձնած պարտավորությունների կատարման մասին զեկույցով: Մանրամասներն՝ այստեղ