Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ընդդիմադիր ճակատը ժամանակ տվեց իշխանություններին

Քաղաքականություն
nor-Hayastan-nkar

«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատը 5 օր ժամանակ տվեց իշխանություններին՝ ազատ արձակելու շարժման անդամ երկու ամսով կալանավորված Գևորգ Սաֆարյանին: «Պահանջը չկատարելու դեպքում ստիպված կլինենք դիմել Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուժնիեկսին: Հայաստանում այս պահին վերացված է Մարդու իրավունքների ինստիտուտը և մեզ այլ քայլ չի էլ մնում անելու»,- հայտարարեց «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի քաղխորհրդի անդամ Հմայակ Հովհաննիսյանը: Ընդդիմադիր ճակատի անդամ Գարեգին Չուգասզյանը տեսակետ է արտահայտում Գևորգ Սաֆարյանի կալանավորման մասին. «Չգիտես ինչու՝ երեկ չէ առաջին օրը որոշում է կայացվել Գևորգ Սաֆարյանին տեղափոխել այն խցից, որտեղ գտնվելիս է եղել նաև Հայկ Կյուրեղյանը: Նոր խցում քրեականներ են եղել, լարումներ են առաջացել և այդ պատճառով Գևորգն այժմ գտնվում է պատժախցում»: Ըստ նրա՝ այժմ փաստաբանն է զբաղվում այս խնդրով և պատրաստվում են մինչև վերջ պայքարել Գևորգի պահման պայմանների, ազատ արձակման համար: Անդրիաս Ղուկասյանի խոսքով՝ տեղեկություններ շրջանառելով 2017 թվականի խորհրդարանական հանրաքվեին «Նոր Հայաստանի»՝ մասնակցել-չմասնակցելու մասին, իշխանությունները նպատակ ունեն «հորով-մորով» անել ոչ լեգիտիմ Սահմանադրության փաստը. «Մեր առաջնային նպատակը հիմա այս խնդիրն ուշադրության կենտրոնում պահելն է Հայաստանում և միջազգային ասպարեզում, և հասնել նրան, որ մեր և միջազգային հանրության գնահատականը համընկնի: Հայաստանում գործում է քրեական ռեժիմ, ձևավորվել է իշխանությանը մոտ գտնվող մարդկանց խումբ, որն օգտագործում է պետական ռեսուրսը քաղաքական հակառակորդների դեմ»: