Խաչատուր Սուքիասյանը չի ճանաչում ԱԱԾ-ի կողմից կալանավորվածներին
ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Խաչատուր Սուքիասյանը ոչինչ չի կարող ասել նոյեմբերի 25-ին եւ դրանից հետո «հանցավոր համագործակցության» մեջ մեղադրվելու կասկածանքով ԱԱԾ-ի կողմից կալանավորված անձանց մասին, իր համար անծանոթ մարդիկ են: Նա կարծում է, որ դատարանում ամեն ինչ կպարզվի: Ձերբակալված անձանց թիվը 30-ի է հասնում։ «Ամենալավ հայելին դատարանն է, որտեղ ամեն ինչը, իմ կարծիքով, ինչ- որ մակարդակի ի հայտ է գալիս: Եթե մեխանիկական է այդ ամեն ինչը արվել, դատարանում ամեն ինչ շատ ակնհայտ երեւում է: Երբ նման խնդիրներ առաջացան, ընդդիմության նկատմամբ ճնշումներ իրականացվեցին, այդ ամեն ինչը դատարանում շատ պարզ երեւում էր, հիշում եք: Մեր դեպքերով նույնպես»,-այսօր լրագրողներին ասաց Խաչատուր Սուքիասյանը: Նրա խոսքերով՝ եթե միտում կա մեկուսացնել ազատամարտիկներին, շատ վատ է. «Բայց եթե մարդկանց նկատմամբ միտում կա կամ մեխանիկական ինչ- որ բաներ են պատրաստում, շատ վատ է եւ ինձ համար դա անընդունելի է, մեր երկրում նման բան չպետք է լինի»,- նշեց Խաչատուր Սուքիասյանը: