A
A
Ավետիսյանների հարազատներն ասուլիս են տալիս
Գյումրիում անցյալ տարի, հունվարի 12-ին սպանդի ենթարկված Ավետիսյանների հարազատներն այս պահին ասուլիս են տալիս Գյումրու քաղաքապետարանի շենքի մոտ։
Ինչպես Ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացնում է Գյումրու «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը, հարազատները նշում են, որ վերանայել են դատական նիստը բոյկոտելու մասին իրենց նախորդ որոշումը, գնալու են հունվարի 18-ի դատական նիստին եւ պահանջելու են դատական նիստի անցկացման պատշաճ պայմաններ, բոլորի ազատ մասնակցությունը, նստատեղեր եւ այլն։
Դատական հերթական նիստը նշանակված է ռուսական 102 ռազմաբազայի կենտրոնակայանում՝ գլխավոր ամրոցի ներսում։
