Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ռուսաստան արտագնա աշխատանքի մեկնելը դառնում է անիմաստ (տեսանյութ)

Կարևոր լուրեր Տնտեսություն
77tAJatRVf8

Ռուսաստանի  տնտեսական ճգնաժամը չի  կարող չազդել Հայաստանի վրա: 2015-ի տվյալներով ՝  Ռուսաստանից Հայաստան եկող տրանսֆերտները նվազել են  37.2%-ով: Հայաստանից Ռուսաստան արտահանումը նվազել է 28.1%-ով, իսկ ռուսական ներդրումները նվազել են 70%-ով։ «Ռուբլու անկումը կբերի նրան, որ ուղղակի կկորի իմաստը գնալ Ռուսաստան եւ աշխատել այնտեղ, քանի որ նման գումար այստեղ էլ հնարավոր կլինի աշխատել»,- ասում է վերլուծաբան Ալեքսանդր Իսկանդարյանը: Հայաստանը չպետք է  տրանսֆերտների  հույսին մնա ու դրա հիման վրա զարգացնի իր տնտեսությունը: Հակառակը, քաղաքագետ  Լեւոն Շիրինյանի պնդմամբ, մեր երկիրը կարող է օգտվել  Ռուսաստանի նկատմամբ ու նրա կիրառած  պատժամիջոցներից. «Բնավորություն է դարձել կովի կաթի չափն էլ աշխարհաքաղաքական գործոնով բացատրել: Լավ ձեւ են գտել բացատրելու ՝ Ռուսաստանում վատ է, հակառակը, շուկան հիմա ազատ է, արտահանե՛ք, բայց պարզվումա՝  բան չունենք արտահանելու»: Այնուամենայնիվ, ռուս- հայկական հարաբերությունների լավ ու վատ կողմերը հաշվի առնելով, մասնագետները մի եզրահանգման են եկել, որ Հայաստանը պետք է փորձի կրճատել Ռուսաստանից կախվածությունն ու  աշխատի նաեւ Եվրոպական շուկաների ու ներդրողների հետ: Ավելին՝ տեսանյութով