Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Որքան մարդ է օգտվել էլեկտրաէներգիայի սուբսիդավորումից

Տնտեսություն
electricity

ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Գոհար Պողոսյանը պարզաբանում է ներկայացրել էլեկտրաէներգիայի սուբսիդավորման մասին. Հարգելի գործընկերներ, քանի որ վերջին օրերին շատ քննարկվեց էլեկտրաէներգիայի սակագնի սուբսիդավորման հարցը, ապա հետագա թյուրիմացություններից ու ապատեղեկատվությունից խուսափելու համար, ներկայացնում եմ ձեզ պաշտոնական տվյալներ: Հոկտեմբեր- Սուբսիդավորման կարգի փոփոխությունից հետո բնակիչ-բաժանորդների շուրջ 78,8 տոկոսը հոկտեմբերին ծախսած էլեկտրաէներգիայի համար օգտվել է տրամադրվող փոխհատուցումից։ Այդպիսի սպառողների թիվը հոկտեմբերին կազմել է ավելի քան 601 հազար: Բնակիչ-բաժանորդների մասով հոկտեմբերի փոխհատուցումը կազմել է 534,5 մլն դրամ։ Նոյեմբեր- Բնակիչ-բաժանորդներին տրամադրված սուբսիդավորման ենթակա գումարը կազմել է շուրջ 487 մլն դրամ։ Սպառողների թիվը նոյեմբերին եղել է ավելի քան 543 հազար, բնակիչ-բաժանորդների շուրջ 70 տոկոսը ։